Ինչպես 3 բուժայցի ընթացքում պատրաստել ամուր ֆիքսվող, ֆունկցիոնալ և գեղեցիկ շարժական պրոթեզներ
Սույն թվականի մարտի 10-ին և 12-ին Այ-Էս-Դի ստոմատոլոգիական դպրոցում տեղի ունեցավ հերթական երկօրյա դասընթացը: Դասընթացը վարեց օրթոպեդ ստոմատոլոգ Առաքել Թորոսյանը: Դասընթացի թեման վերաբերվում էր շարժական թիթեղային պրոթեզների պատրաստմանը: Այս պրոթեզավորման արդյունքից շատ է կախված հատկապես միջինից բարձր տարիքի պացիենտների կյանքի որակը: Առաջին օրը բանախոսը ներկայացրեց ամուր ֆիքսվող, ֆունկցիոնալ և գեղեցիկ պրոթեզավորման իր փորձառության բժշկական մասը, իսկ երկրորդ օրը ՝տեխնիկական մասը, պատրաստելով մոդել, անհատական գդալ և այլ տեխնիկական աշխատանքներ և կոնկետ աշխատանքային պրոցեսի ժամանակ բացատրելով մի շարք կարևոր ֆակտորներ: