Բժիշկ Մարտիկ Հարթունյանի հեռահար դասընթացը բյուգելային պրոթեզների վերաբերյալ
Բյուգելային պրոթեզը համարվում է մասնակի շարժական պրոթեզ, որը բավականին հարմարավետ տարբերակ է մասնակի անատամության պրոթեզավորման համար։ Սույն թվականի մարտի 26-ին տեղի ունեցավ ISD-ի դպրոցի հերթական վեբինարը։ Այն վարեց ստոմատոլոգ-օրթոպեդ Մարտիկ Հարթունյանը։ Խոսեցինք բյուգելային պրոթեզի տեսակների մասին, քննարկեցինք յուրաքանչյուր բուժայցը։ Քննարկեցինք պրոթեզի դետալները առանձին-առանձին։ Նաև բժիշկ Մարտիկը կիսվեց շատ կարևոր նրբություններով, ներկայացնելով բժիշկի և տեխնիկի աշխատանքի մանրամասներ, որոնց կիրառումը կբերի իդեալական արդյունքի և ճիշտ պրոթեզի պատրաստման։