Ստոմատոլոգիայում վիրաբուժական միջամտությունների ժամանակ կարերի տեղադրում

Սույն թվականի մայիսի 5-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական դպրոցում տեղի ունեցավ հերթական պրակտիկ դասընթացը, որը վերաբերվում էր ստոմատոլոգիայում վիրաբուժական միջամտությունների ժամանակ կարերի տեղադրմանը: Դասը վարում էր ԱՄՆ-ից ժամանած պերիոդոնտոլոգ բժիշկ Գրեգորի Կազանճիանը: Գրեգորի Կազանճիանը մի քանի տասնամյակ դասավանդել է Նյու Յորքի բժշկակական համալսարանում և ունի շատ մեծ փորձառություն պերիօդոնտոլոգիայի բնագավառում:

Բժիշկը սկզբում ներկայացրեց կարերի նշանակությունը, տեսակները, գործիքները,  տեղադրման եղանակները, այնուհետև ուսանողները սկսեցին իրենք տեղադրել տարբեր տեսակի կարեր: Նրանց աշխատանքի ամեն քայլը կատարվում էր բժիշկ Կազանճիան հսկողությամբ: Ուսանողների մոտ առաջացած հարցերը ստացան իրենց պատասխանները:

Շնորհակալ ենք բժիշկ Կազանճիանին դասընթացի անցկացման համար:

Նշենք, որ բժիշկը Հայաստան է ժամանել պերիօդոնտոլոգիային նվիրված մեծ մոդուլային դասընթացի մեկնարկի կապակցությամբ, որը կտևի մոտ 2 տարի:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում GDC ընկերությանը մշտական համագործակցության և այս դասընթացին աջակցելու համար: