Հանդիպում ՌԴ-ի Կրասնոդար քաղաքից ժամանած բժիշկ-ստոմատոլոգ Լևոն Սարկիսովի հետ

Ս.թ. սեպտեմբերի 21-ին «ԱյԷսԴի» Ստոմատոլոգիական Դպրոցում տեղի ունեցավ այս ուստարվա առաջին դասը: Դասախոսությամբ հանդես եկավ ՌԴ-ի Կրասնոդար քաղաքից ժամանած բժիշկ-ստոմատոլոգ Լևոն Սարկիսովը, ով դասի առաջին մասում ներկայացրեց միջդիսցիպլինար բուժման մի շարք մանրամասներ: Դասի երկրորդ մասում ներկայացվեց ստոմատոլոգիայում ֆոտոնկարահանման իրականացման անհրաժեշտ սարքերը և մեթոդները: Բոլոր ուսանողները բժիշկ Սարկիսովի հսկողությամբ կատարեցին ներբերանային ֆոտոնկարահանում :
Հանդիպման ընթացքում և ավարտին ուսանողներին ազատ շփման և կարծիքների փոխանակման հնարավորություն տրվեց: