Մեր բժիշկների մասնակցությունը <<Հայ ստոմատոլոգների միության>> գիտապրակտիկ կոնֆերանսին

Սույն թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ <<Հայ ստոմատոլոգների միության>> հերթական գիտապրակտիկ կոնֆերանսը և ցուցահանդեսը, որի ժամանակ զեկույցներով հանդես եկան <<Սպիտակ ամրոց>> ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկներ Դավիթ Հովհաննիսյանը և Մարտիկ Հարթունյանը։ Բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը ներկայացրեց <<Հաջող իմպլանտացիայի>> գաղտնիքները, կետ առ կետ պատմեց դրանցից յուրաքանչյուրի մասին և ցուցադրեց իր պրակտիկ գործունեությունից մի քանի հաջող քեյսեր։ Իսկ բժիշկ-ստոմատոլոգ Մարտիկ Հարթունյանը խոսեց <<Խոշորացումը ստոմատոլոգիայում>> թեմայի շուրջ, ներկայացրեց խոշորացման տեսակները, դրանցից յուրաքանչյուրի առավելությունները և թերությունները, ստոմատոլոգիական միկրոսկոպի օգտագործման մասին։