ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ “ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ”

Հոկտեմբերի 31-ին Այ-Էս-Դի Դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի տնօրեն, ընդհանուր ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը: Դասընթացը վերաբերում էր պացիենտների բուժման առաջին փուլին՝ ախտորոշման և բուժման պլանավորման սկզբունքային հարցերին: Դասընթացի ժամանակ մանրամասնորեն նշվեց, թե ինչպիսի գործոններ պետք է հաշվի առնել կենսաբանորեն առողջ, ֆունկցիոնալ և էսթետիկ երկարատև հաջող արդյունք ստանալու համար: Քննարկվեցին նաև էսթետիկ վերլուծության համար անհրաժեշտ չափորոշիչները: