ԼՈԻՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ

Օրեր առաջ տեղի ունեցավ մասնագիտական անգլերենի ամփոփիչ դասընթացը: Մեկուկես ամսվա ընթացքում ուսանողները սովորեցին բժիշկ-պացիենտ անգլերեն կոմունիկացիայի մի շարք կարևոր հիմնահարցեր՝ պացիենտի ադմինիստրատիվ հաղորդակցումից մինչև բերանի խոռոչի պահպանողական խնամք և տարբեր բուժական միջամտություններ: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում անգլերենի մասնագետ Լուսինե Ստեփանյանին: