ISD ստոմատոլոգիական դպրոցի սաների այցը DaVinci ուսումնական կենտրոն (ՌԴ/ք.Ստավրոպոլ) և բժ. Կարեն Չավուշյանի-ի 3-օրյա դասընթացը
Սույն թվականի փետրվարի 29-ից մարտի 2-ը Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողները մեկնեցին ՌԴ-ի ք. Ստավրոպոլ քաղաքում գտնվող ԴաՎինչի ստոմատոլոգիական ուսումնական կենտրոն՝ ձեռքի հմտության դասընթացների: Այն վարում էր կենտրոնի հիմնադիր Կարեն Չավուշյանը: Եռօրյա պրակտիկ դասընթացի շրջանակներում ուսանողները մանրամասն քննարկեցին և իրականացրեցին առջևի և ծամիչ ատամների հղկումների 8 տարբեր դիզայն, միափուլ դրոշմի ստացում, բարձր ճշգրտության ժամանակավոր ռեստավրացիաների պատրաստում, ադհեզիոն ֆիքսացիայի կիրառում: Աշխատանքները իրականացնում էին ստոմատոլագիական միկրոսկոպների միջոցով: Տեղի ունեցավ նաև այցելություն ԴաՎինչի ստոմատոլոգիական կլինիկա և ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ ուսանողները ծանոթացան կլինիկայի և լաբորատորիայի էրգոնոմիկային:
Բացի մասնագիտական դասընթացներից ուսանողները անցկացրեցին նաև շատ հաճելի ժամանակ, ծանոթացան ք. Ստավրոպոլի տեսարժան վայրերին:
Այ-Էս-Դի թիմը հատուկ շնորհակալություն է հայտնում Կարեն Չավուշյանին և իր թիմին մեր ուսանողների և ՀՀ-ից այցելած մյուս բժիշկների հետ իր բազմամյա փորձով կիսվելու համար:
Նշենք, որ ուսանողների ավիատոմսերի, կացարանի և մյուս բոլոր ծախսերը իր վրա էր վերցրել Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան Հիմնադրամը: