Ս/թ նոյեմբերի 5-ից Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում մեկնարկված մասնագիտական անգլերենի դասընթացները կշարունակվեն շուրջ մեկուկես ամիս: Քանի որ Դպրոցը ստեղծվել է “Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան” հիմնադրամի նախաձեռնությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանում ստոմատոլոգիական տուրիզմի պրոդուկտի զարգացումն է, իսկ այդ պրոդուկտը պատկերացնել առանց միջազգային լեզուների իմացության հնարավոր չէ, ուստի հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերում մշտապես ներառված են լեզուների զարգացմանն ուղղված միջոցառումները:














