ՄԱՐՏԻԿ ՀԱՐԹՈՒՆՅԱՆ “ԷՆԴՈԴՈՆՏԻԱ”

«Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի ստոմատոլոգ Մարտիկ Հարթունյանը նոյեմբերի 26-ին մեկնարկեց էնդոդոնտիայի դասախոսությունների եռաշարքը: Էնդոդոնտիան ատամների պահպանման ամենաբարդ ուղղություններից է: Փորձը ցույց է տալիս, որ ատամները հեռացվում են հիմնականում էնդոդոնտիկ սխալ բուժման պատճառով: Ստոմատոլոգ Հարթունյանն ուսանողներին շատ մանրակրկիտ ներկայացրեց էնդոդոնտիկ բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները, սարքավորումներն ու գործիքները, ցուցադրվեց պրակտիկ տեսանյութեր տարբեր կլինիկական դեպքերում ճիշտ ֆայլերի ընտրության կարևորության և կիրառման տեխնիկայի վերաբերյալ, անդրադարձավ մասնագիտական մի շարք նրբությունների, ինչպես նաև պատասխանեց ուսանողների հարցերին: