ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ (ՄԵՆԹՈՐԻՆԳ)

Դեկտեմբերի 4-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում մեկնարկվեց ուսանողների անհատական զարգացման դասընթացը, որը կվարի «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի ընդհանուր ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը: Դասընթացի նպատակն է օգնել ուսանողներին՝ սխեմատիկորեն պատկերելու իրենց կարիերայի կառուցման տեսլականը, զարգացման պլանը, որի վրա ուսանողները կաշխատեն նաև հաջորդ կիսամյակ: Կտրվեն օգտակար խորհուրդներ հանդիպող խոչընդոտների և դրանց հնարավոր լուծումների մասին: