Meeting with dr. Hapet Mukoyan

Փետրվարի 20-ին Սպիտակ Ամրոցում տեղի ունեցավ սեմինար, ձեռքի հմտության դասընթաց իմպլանտոլոգիական միջամտություններին հաճախ զուգակցվող հայմորյան խոռոչներում իրականացվող ոսկրային պլաստիկաների (սինուս լիֆտինգ) վերաբերյալ: Դասընթացը բովանդակում էր տեսական և պրակտիկ գիտելիքներ:

Դասընթացն անցկացրեց Մոսկվայից ժամանած վիրաբույժ-իմպլանտոլոգ Հապետ Սարգիսի Մուկոյանը, ով հանդիսանում է “Սերվանտես” բժշկական կենտրոնի հիմնադիրը (https://servantesmsk.ru/):

Բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն ենք հայտնում բժիշկ Մուկոյանին՝ իր փորձով կիսվելու համար: