«ԱՅ ԷՍ ԴԻ Շաբաթ 2014» եռօրյա համաժողովը
2014 թվականի, Սեպտեմբեր 12-14-ին, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ “Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան” նախագծի թիմի և գործընկերների կողմից կամակերպված “Այ-Էս-Դի Շաբաթ 2014” խորագրով ֆորումը:
Ֆորումի գիտական մասի անցկացման համար հրավիրված էին մոտ մեկ տասնյակ դասախոսներ ՌԴ-ից ( Վլադիմիր Ադիլխանյան, Կարեն Չավուշյան, Համլետ Մկրտչյան, Լևոն Սարկիսով, Ելենա Պաչինա, Մուսսա Բատրուկով, Ալեքսանդր Ամիյանց, Արևիկ Պետրոսյան ), Գերմանիայից (Անջելո Տրոեդհան), Իտալիայից (Պաոլո Մարտեգանի), ինչպես նաև շատ հարգարժան դասախոսներ ՀՀ-ից (Հրանտ Տեր-Պողոսյան, Վարդան Հովակիմյան, Թորգոմ Դաշտոյան, Մարտիկ Հարթունյան):
Միջոցառումը անցավ շատ հագեցած և ակտիվ: Մասնակցեցին հարյուրավոր ստոմատոլոգներ Երևանից, ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և այլն:
Ֆորումի անցկացման նպատակն էր, ստեղծելով հարթակ մասնագետների շփման և փորձի փոխանակման համար, զարգացնել ստոմատոլոգիան, այսինքն` մարդկանց գեղեցիկ ժպիտ պարգևելու արվեստը:
Ֆորումին զուգահեռ անցկացվեց նաև ստոմատոլոգիական նյութերի և սարքավորումների ցուցահանդես, որին մասնակցեցին մի շարք առաջադեմ ընկերություններ (Dimax-Ray, GDC, NV Dental, Biochem, Karen Dental Laboratory, X Plan, Nearmedic, Alfa Stom), ստոմատոլոգներին ներկայացնելով աշխարհահռչակ ապրանքանիշներ: NV Dental ընկերության հետ համատեղ ֆորումին հրավիրվեցին շատ հեղինակավոր դասախոսներ Անջելո Տրոեդհանը (Գերմանիա) և Պաոլո Մարտեգանին (Իտալիա):
Կազմակերպվեցին նաև ձեռքի հմտության դասեր, որին մասնակցեցին տասնյակ ստոմատոլոգներ: Այս դասընթացների ընթացքում մասնակիցներին առավելագույնս տրվեցին պրակտիկ գիտելիքներ:
Կազմակերպչական ողջ թիմի անունից հատուկ ուզում ենք շնորհակալություն հայտնել Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ղեկավարությանը, որոնք ամեն հնարավոր ռեսուրսներով աջակցեցին “Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան” նախագծի թիմի կողմից կազմակերպված այս և նախկին միջոցառումների կայացմանը:





