Սույն թվականի մարտի 16-ից 23-ը, Սպիտակ Ամրոցի թիմի հատուկ հրավերով և Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության (www.PUM.nl) հետ համագործակցությամբ, Սպիտակ Ամրոցում էր գտնվում հոլանդացի հայտնի ստոմատոլոգ Վարդ Վան Դեյկը (https://www.linkedin.com/in/ward-van-dijk-332566/):

Բժիշկ Վարդը, ունենալով կլինիկայի կառավարման ավելի քան 24 տարվա փորձառություն, հանդիսանալով նիդեռլանդական և միջազգային մի շարք ստոմատոլոգիական հասարակական կազմակերպությունների ակտիվ անդամ, տիրապետում էր ստոմատոլոգիական ոլորտի կառավարման, որակի չափորոշիչների հսկայական ինֆորմացիայի:

Սպիտակ Ամրոցում մեր թիմակիցները բժիշկ Վարդի հետ մեկ շաբաթ իրականացրեցին բազում քննարկումներ, որոնց հիմնական նպատակն էր Սպիտակ Ամրոցի պացիենտներին մատուցել ավելի բարձրակարգ և կազմակերպված սպասարկում, քանի որ մեր թիմը, բացի որակյալ բուժումից, շատ կարևորում է նաև սպասարկումը:

Նշենք, որ փորձի փոխանակության նպատակով կազմակերպվեցին նաև հանդիպումներ ՀՀ ստոմատոլոգիական ոլորտի այլ շահառուների հետ:

Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի անձնակազմի հետ, որի ժամանակ բժիշկ Վարդը ներկայացրեց Նիդեռլանդների բժշկական համալսարանների կրթական պրոցեսների մի շարք մանրամասներ:

Տեղի ունեցավ նաև հանդիպում «Հայ Ստոմատոլոգների Միություն» ՀԿ-ի վարչության անդամների և ՀՀ ԱՆ ընդհանուր ստոմատոլոգիայի գծով խորհրդատու Դավիթ Մաթևոսյանի հետ, որի ժամանակ քննարկվեցին Նիդեռլանդներում ստոմատոլոգիական ոլորտի որակի կառավարման, կառավարության կողմից սահմանված չափորոշիչների, օրենքների մի շարք մանրամասներ:

Սպիտակ Ամրոցի թիմի անունից հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության թիմին համագործակցության և բժիշկ Վարդ Վան Դեյկին այցելության և փորձի փոխանակության համար:

Մեր թիմը ևս մեկ «քայլ» կատարեց ՀՀ-ում սկսված տնտեսական հեղափոխությունը ավարտական կետին մոտեցնելու համար 😉✊🏻 : Մինչ հաջորդ նախագիծը:

Հարգանքով,
Սպիտակ Ամրոցի թիմ
www.WhiteCastle.am