Այ-Էս-Դի դպրոցի թիմի այցը ՌԴ

Սույն թվականի փետրվարի 1-ից 6-ը Այ-Էս-Դի դպրոցի ուսանողները և ընկերները կրկին մեկնեցին ՌԴ, ք. Ստավրոպոլ, ստոմատոլոգ օրթոպեդ Կարեն Չավուշյանի հիմնադրած ԴաՎինչի ուսումնական կենտրոն: Այնտեղ տրվում է դպրոցի յուրաքանչյուր ուսումնական տարվա օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ցիկլի մեկնարկը: Այս մի քանի օրանոց պրակտիկ դասընթացի ժամանակ ուսանողները վաղ առավոտից մինչև ուշ երեկո մոդելների վրա՝ ստոմատոլոգիական միկրոսկոպի օգնությամբ, իրականացնում են ատամների վեց տեսակի անշարժ կոնստրուկցիաների համար նախատեսված հղկում՝ պարզագույն վինիրներից մինչև պսակներ: Կարեն Դմիտրովիչը ամբողջ աշխատանքային պրոցեսի ժամանակ հետևում  էր ուսանողներին, ուղղումներ էր անում, խորհուրդներ էր տալիս, պատասխանում էր ուսանողների բոլոր հարցերին:

Մասնակիցները լսեցին նաև վիրաբույժ ստոմատոլոգ Ալեքսանդր Ամյանցի հետաքրքիր դասախոսությունը, որը վերաբերվում էր վիրաբուժական պերիօդոնտոլոգիային:

Այս տարի մեր խմբին միացան նաև երեք ատամնատեխնիկներ, որը շատ լավ նախադեպ էր նման ֆորմատի դասընթացի համար, քանի որ ատամնատեխնիկը և օրթոպեդ ստոմատոլոգը պետք է միասին զարգանան, սերտ համագործակցեն և օգնեն միմյանց երկարատև հաջող արդյունք ստանալու համար:

Դասընթացից դուրս ժամանակ ունեցանք նաև զբոսնելու Ստովրոպոլի տեսարժան վայրերում: Այս դասընթացը իր կարևոր դերն ունի մեր ուսանողների կարիերայի զարգացման գործում, իսկ Ստավրոպոլ մեր այցը, համեմված Կարեն Չավուշյանի և Անի Աթանեսյանի ջերմ ընդունելությամբ, մշտապես մնում է բոլոր մասնակիցների սրտերում և լավ հիշողություններում:

Հարգելի Կարեն Շավուշյան, շնորհակալ ենք համագործակցության համար: Մինչ մյուս տարի: