ՀՐԱՆՏ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ “ԱՐՏԻԿՈՒԼՅԱՏՈՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ”

Ս/թ դեկտեմբերի 24-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ օրթոդոնտ, բժշկական գիտությունների դոկտոր Հրանտ Տեր-Պողոսյանը: Դասախոսն անդրադարձավ ստոմատոլոգիայում որակյալ բուժման և երկարատև արդյունքի տեսանկյունից  ամենակարևոր թեմաներից մեկին՝ ատամնաշարի օկլյուզիայի կարգավորմանը: Քննարկվեցին վերին և ստորին ծնոտների փոխհարաբերության ձևերը, հոդափոխանակիչի օգտագործման անհրաժեշտությունը և կիրառման տեխնիկան, չօգտագործելու բարդությունները,դիմային աղեղի նշանակությունը և օգտագործման նրբությունները, քունքստործնոտային հոդին վերաբերող մի շարք հարցեր: