Սեպտեմբերի 18-ին «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում տեղի ունեցավ «ԱյԷսԴի» Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողների հետ առաջին հանդիպումը:
“Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան» հիմնադրամի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը ողջունեց ուսանողներին և ներկայացրեց ուսումնական տարվա ամբողջական ծրագիրը: Այնուհետև ուսանողների և Դպրոցի միջև կնքվեց ուսումնառության շրջանակներում փոխադարձ իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ պայմանագիր, որից հետո դասախոսությամբ հանդես եկավ ՌԴ-ի Կրասնոդար քաղաքից ժամանած բժիշկ-ստոմատոլոգ Լևոն Սարկիսովը, ով ներկայացրեց օրթոպեդիկ բուժման մի շարք մանրամասներ:
Հանդիպման ավարտին ուսանողներին ազատ շփման և կարծիքների փոխանակման հնարավորություն տրվեց:



