Այ-Էս-Դի դպրոցի թիմի այցը ՌԴ

Այ-Էս-Դի դպրոցի թիմի այցը ՌԴ Սույն թվականի փետրվարի 1-ից 6-ը Այ-Էս-Դի դպրոցի ուսանողները և ընկերները կրկին մեկնեցին ՌԴ, ք. Ստավրոպոլ, ստոմատոլոգ օրթոպեդ Կարեն Չավուշյանի հիմնադրած ԴաՎինչի ուսումնական կենտրոն: Այնտեղ տրվում է դպրոցի յուրաքանչյուր ուսումնական տարվա օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ցիկլի մեկնարկը: Այս մի քանի օրանոց պրակտիկ դասընթացի ժամանակ ուսանողները վաղ առավոտից մինչև ուշ երեկո մոդելների վրա՝ ստոմատոլոգիական...

Ֆոտոնկարահանումը ստոմատոլոգիայում և միջդիսցիպլինար կլինիկական դեպքերի քննարկում

Հանդիպում ՌԴ-ի Կրասնոդար քաղաքից ժամանած բժիշկ-ստոմատոլոգ Լևոն Սարկիսովի հետ Ս.թ. սեպտեմբերի 21-ին «ԱյԷսԴի» Ստոմատոլոգիական Դպրոցում տեղի ունեցավ այս ուստարվա առաջին դասը: Դասախոսությամբ հանդես եկավ ՌԴ-ի Կրասնոդար քաղաքից ժամանած բժիշկ-ստոմատոլոգ Լևոն Սարկիսովը, ով դասի առաջին մասում ներկայացրեց միջդիսցիպլինար բուժման մի շարք մանրամասներ: Դասի երկրորդ մասում ներկայացվեց ստոմատոլոգիայում ֆոտոնկարահանման իրականացման անհրաժեշտ սարքերը և մեթոդները: Բոլոր ուսանողները բժիշկ...

2021-2022 ուսումնական տարվա մեկնարկը տրվեց

2021-2022 ուսումնական տարվա մեկնարկը տրվեց Եվ այպես ISD ստոմատոլոգիական դպրոցի 2021-2022 ուս. Տարվա ընդունելությունն ավարտվեց և այս տարվա ծրագրին հնարավորություն ստացան մասնակցելու 9 ուսանող: Ս.թ. սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ ուսանողների հետ առաջին հանդիպումը: Նախ և առաջ, մեկ րոպե լռությամբ հարգելով Արցախյան երկու պատերազմների ընթացքում հերոսացած մեր հայրենակիցների հիշատակը, կրկին անգամ մեր առաջ խնդիր դրեցինք ապրել,...

2019-2020 ուստարվա շրջանավարտներին դիպլոմների տրամադրում և ISD ուսումնական սենյակի ՝ Արցախյան 44 օրյա պատերազմում անմահացած Կարո Հովագիմյանի անունով անվանափոխման արարողություն

2019-2020 ուստարվա շրջանավարտներին դիպլոմների տրամադրում և ISD ուսումնական սենյակի ՝ Արցախյան 44 օրյա պատերազմում անմահացած Կարո Հովագիմյանի անունով անվանափոխման արարողություն 2021թ. օգոստոսի 21-ը ISD ստոմատոլոգիական դպրոցում նշանավորվեց հիշարժան իրադարձությամբ. 2019-2020 ուստարվա շրջանավարտներին դիպլոմների տրամադրման համեստ ավարտական միջոցառման խորհուրդը լրացվեց ISD ուսումնական սենյակի ՝ Արցախյան 44 օրյա պատերազմում անմահացած Կարո Հովագիմյանի՝ մեր եղբոր, մեր գործընկերոջ անունով...

Մեր բժիշկների մասնակցությունը <<Հայ ստոմատոլոգների միության>> գիտապրակտիկ կոնֆերանսին

Մեր բժիշկների մասնակցությունը <<Հայ ստոմատոլոգների միության>> գիտապրակտիկ կոնֆերանսին Սույն թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ <<Հայ ստոմատոլոգների միության>> հերթական գիտապրակտիկ կոնֆերանսը և ցուցահանդեսը, որի ժամանակ զեկույցներով հանդես եկան <<Սպիտակ ամրոց>> ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկներ Դավիթ Հովհաննիսյանը և Մարտիկ Հարթունյանը։ Բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը ներկայացրեց <<Հաջող իմպլանտացիայի>> գաղտնիքները, կետ առ կետ պատմեց դրանցից յուրաքանչյուրի մասին և ցուցադրեց իր պրակտիկ...

ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ “ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ”

Ախտորոշման և բուժման ինչպիսի մոտեցումներ և ինչ մեթոդներ են կիրառվում ժամանակակից օրթոդոնտիայում, ինչպես կարելի  կանխարգելել ատամների դիրքային խախտումները, դեկտեմբերի 19-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում ներկայացրեց բժիշկ-օրթոդոնտ Դավիթ Գրիգորյանը:  Հատուկ նախատեսված մոդելների վրա ուսանողներն իրենց ձեռքով իրականացրեցին մոլյարների ճիշտ դիրքի վերականգնում (uprighting) օրթոդոնտիկ իմպլանտանտների օգնությամբ և թույլ արտահայտված խճողման ուղղում կապաների օգնությամբ:

Նոր գործնական դասընթաց «Ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիա» թեմայով

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 3-ը «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում դասախոսությամբ հանդես կգա  մեր թիմի հատուկ հրավերով ԱՄՆ-ից ժամանած ատամնաբույժ/ստոմատոլոգ/-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանը: «Սպիտակ Ամրոց» Կլինիկայի թիմի և «ԱՅ ԷՍ ԴԻ» ստոմատոլոգիական դպրոցի նախաձեռնությամբ տեղի կունենա գործնական դասընթաց «Ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիա» թեմայով: Դասընթացը կներառի մասնագիտական 1 տեսական  դասախոսություն՝ հագեցած հաջողված պրակտիկայի անհրաժեշտ գիտելիքներով: Իսկ արդեն հաջորդ 9-ը...

Համագործակցություն Հոլանդական ավագ խորհրդատուների հասարակական կազմակերպության հետ

Սույն թվականի մարտի 16-ից 23-ը, Սպիտակ Ամրոցի թիմի հատուկ հրավերով և Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության (www.PUM.nl) հետ համագործակցությամբ, Սպիտակ Ամրոցում էր գտնվում հոլանդացի հայտնի ստոմատոլոգ Վարդ Վան Դեյկը (https://www.linkedin.com/in/ward-van-dijk-332566/): Բժիշկ Վարդը, ունենալով կլինիկայի կառավարման ավելի քան 24 տարվա փորձառություն, հանդիսանալով նիդեռլանդական և միջազգային մի շարք ստոմատոլոգիական հասարակական կազմակերպությունների ակտիվ անդամ, տիրապետում էր ստոմատոլոգիական ոլորտի կառավարման,...

Հանդիպում բժիշկ Հապետ Մուկոյանի հետ

Meeting with dr. Hapet Mukoyan Փետրվարի 20-ին Սպիտակ Ամրոցում տեղի ունեցավ սեմինար, ձեռքի հմտության դասընթաց իմպլանտոլոգիական միջամտություններին հաճախ զուգակցվող հայմորյան խոռոչներում իրականացվող ոսկրային պլաստիկաների (սինուս լիֆտինգ) վերաբերյալ: Դասընթացը բովանդակում էր տեսական և պրակտիկ գիտելիքներ: Դասընթացն անցկացրեց Մոսկվայից ժամանած վիրաբույժ-իմպլանտոլոգ Հապետ Սարգիսի Մուկոյանը, ով հանդիսանում է “Սերվանտես” բժշկական կենտրոնի հիմնադիրը (https://servantesmsk.ru/): Բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն ենք հայտնում...

Հանդիպում բժիշկ Արտակ Անտանյանի հետ

Meeting with dr. Artak Antanyan Սույն թվականի օգոստոսի 11-ին «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» թիմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում էնդոդոնտիկ բուժման արձանագրությունների վերաբերյալ: Դասընթացը վարեց Մոսկվայից ժամանած բժիշկ Արտակ Անտանյանը: Խորին շնորհակալություն ենք հայտնում բժիշկ Անտանյանին պրեզենտացիայի համար: Դասընթացի ավարտին բժ. Անտանյանը մասնագիտական գրքեր և ամսագրեր նվիրաբերեց «ԱՅ ԷՍ ԴԻ» գրադարանին:

«ԱՅ ԷՍ ԴԻ» ստոմատոլոգիական գրադարանի բացման արարողությունը

Opening of the ISD Dental Library. 2015 թվականի հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցավ «ԱՅ ԷՍ ԴԻ» ստոմատոլոգիական գրադարանի բացման արարողությունը: Խորին շնորհակալություն ենք հայտնում ներկա հյուրերին՝ բացման արարողությանը մասնակցելու համար: «ԱՅ ԷՍ ԴԻ»  գրադարանի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://whitecastle.am/hy/isd-library-am/