Ախտորոշման և բուժման ինչպիսի մոտեցումներ և ինչ մեթոդներ են կիրառվում ժամանակակից օրթոդոնտիայում, ինչպես կարելի կանխարգելել ատամների դիրքային խախտումները, դեկտեմբերի 19-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում ներկայացրեց բժիշկ-օրթոդոնտ Դավիթ Գրիգորյանը: Հատուկ նախատեսված մոդելների վրա ուսանողներն իրենց ձեռքով իրականացրեցին մոլյարների ճիշտ դիրքի վերականգնում (uprighting) օրթոդոնտիկ իմպլանտանտների օգնությամբ և թույլ արտահայտված խճողման ուղղում կապաների օգնությամբ:
















