Դավիթ Հովհաննիսյան

whitecastle_team _david_hovhannisyan

Ողջույն, ես բժիշկ Դավիթ Հովհաննիսյանն եմ։ 2007 թ-ին ավարտել եմ Մխիթար Հերացու անվան Երևանի Բժշկական Համալսարանը։ 2010 թ-ին ես և Նաիրա Հովհաննիսյանը հիմնադրել ենք “Սպիտակ Ամրոց” ատամնաբուժական կլինիկան։

Ես “Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի”,  “Օստեոինտեգրման Եվրոպական Ասոցիացիայի” անդամ եմ, ինչպես նաև “Հայաստանի Ստոմատոլոգների Միության” խորհրդի անդամ եմ։ Նաև ես հիմնադրել եմ “Դենտալ Տուրիզմ Արմենիա” հիմնադրամը և “Իննովացիոն Լուծումներ Ատամնաբուժությունում” ուսումնական նախագիծը։

Մեր կլինիկայի այցելուները փաստում են, որ մենք տրամադրում ենք ատամնաբուժական ամենատարբեր փորձառությունների լիարժեք փաթեթ, ներառյալ վերականգնողական և կոսմետիկ ստոմատոլոգիայի, արմատային ջրանցքի թերապիայի, վիրաբուժության և իմպլանտի տեղաբաշխման, պարոդոնտի և կանխարգելիչ բուժման ծառայություններ։

 

Կիսվել՝