ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՓՇԻՆ “ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ”

Ս/թ հոկտեմբերի 8-ին Այ-Էս-Դի Դպրոցում տեղի ունեցավ սոֆթ հմտությունների դասավանդման առաջին դասախոսությունը: Հաշվի առնելով տեղեկատվական դաշտում սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև այդ հարթակներում ճիշտ հաղորդակցում իրականացնելու կարևորությունը՝ Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողների հետ իր փորձառությամբ և օգտակար խորհուրդներով կիսվեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լափշինը: Վերջինս անդրադարձավ սոցիալական հարթակներում գործնական կապերի կառուցման, անձի ճիշտ և համակողմանի ներկայացման,...

ՀԻՆԳՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ս/թ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում կազմակերպված «Ոչ վիրաբուժական պերիօդոնտոլոգիա» հինգշաբաթյա դասընթացի ավարտական միջոցառումը: Հատուկ մեր թիմի հրավերով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից Հայաստան ժամանած բժիշկ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանն այս շաբաթների ընթացքում մեր մասնակիցներին փոխանցեց գործնական նոր գիտելիքներ բերանի խոռոչի պահպանողական բուժման և պացիենտի վարման ժամանակակից մոտեցումների ու մեթոդների, բժիշկ-պացիենտ էրգոնոմիկայի, պերիօդոնտոլոգիական բուժման համար...

ՀԱՄԼԵՏ ՄԿՐՏՉՅԱՆ “ԿԱՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ”

Ս/թ հոկտեմբերի 2-ին Այ-Էս-Դի Դպրոցում «Կարերի տեղադրումը ստոմատոլոգիայում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Փրայմ Սմայլ» Ստոմատոլոգիական կենտրոնի ղեկավար, «Փրայմ Փրոֆեշընըլ» Գիտակրթական կենտրոնի հիմնադիր, Ռուսաստանում Nobel Biocare ընկերության բանախոս Համլետ Մկրտչյանը: Դասախոսությունը բաղկացած էր տեսական և պրակտիկ մասերից: Բանախոսը նախևառաջ անդրադարձավ ստոմատոլոգիական պրակտիկայում կարերի տեղադրման համար անհրաժեշտ գործիքների և նյութերի ընտրությանը, տարբեր կլինիկական իրավիճակներում յուրօրինակ մոտեցումների և...

“ԲԺՇԿԻ ԵՎ ՊԱՑԻԵՆՏԻ ԷՐԳՈՆՈՄԻԿԱՆ” ԿԱՐԻՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ս/թ հոկտեմբերի 1-ին Այ-Էս-Դի Դպրոցի ուսանողների համար երկրորդ դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ-ից ժամանած դենտալ հիգիենիստ Կարինա Մաթևոսյանը: Այս անգամ դասախոսության թեման "Բժշկի և պացիենտի էրգոնոմիկան"-ն էր:

|ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԽՆԱՄՔ” ԿԱՐԻՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ս/թ սեպտեմբերի 26-ին Այ-Էս-Դի Դպրոցի ուսանողների համար "Բերանի խոռոչի խնամքի ուսուցում և պացիենտների վարում" թեմայով հատուկ դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից Հայաստան ժամանած ստոմատոլոգ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանը: Դասախոսության ավարտին տեղի ունեցավ ձեռքի հմտության պրակտիկ դասընթաց, որի ընթացքում ստոմատոլոգ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանը մեր ուսանողներին ուսուցանեց բերանի խոռոչի խնամքի ճիշտ պահպանման տեխնիկան:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱՄ ԴԱՎԻԴՅԱՆԻ ՀԵՏ

Տեսազրույցց /skype call/ Կարինա Մաթևոսյանի հետ 2019 թվականի օգոստասի 24-ին տեսազրույց /skype call/ ունեցանք ստոմատոլոգ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանի հետ: Մինչև Բոստոնից ժամանելը տիկին Կարինան «Ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիա» թեմայով հինգշաբաթյա դասընթացի մասնակիցների մի մասին ներկայացրեց գալիք դասապրոցեսի որոշ դետալներ, ծանոթացավ մասնակիցների հետ: Հիշեցնենք, որ սեպտեմբերին տիկին Կարինան ևս երկու հանդիպում պետք ունենա «ԱՅ ԷՍ ԴԻ» ստոմատոլոգիական դպրոցի...

ՊԵՐԻՕԴՈՆՏՈԼՈԳԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 19-ին «ԱյԷսԴի» Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողների համար «Բերանի խոռոչի հյուսվածքների հիստոլոգիական կառուցվածքը և պերիoդոնտի հիվանդությունների դասակարգումը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի թերապևտ-ստոմատոլոգ Նաիրա Հովհաննիսյանը:

“ԱՅԷՍԴԻ” ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Սեպտեմբերի 18-ին «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում տեղի ունեցավ «ԱյԷսԴի» Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողների հետ առաջին հանդիպումը: “Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան» հիմնադրամի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը ողջունեց ուսանողներին և ներկայացրեց ուսումնական տարվա ամբողջական ծրագիրը: Այնուհետև ուսանողների և Դպրոցի միջև կնքվեց ուսումնառության շրջանակներում փոխադարձ իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ պայմանագիր, որից հետո դասախոսությամբ հանդես եկավ ՌԴ-ի Կրասնոդար քաղաքից ժամանած…

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում տեղի ունեցավ Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը: Հարցազրույցի փուլը հաղթահարած դիմորդները կզբաղեցնեն Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցի  2019-2020 ուսումնական տարվա համար նախատեսված տեղերը:                     

Սպիտակ Ամրոց Ստոմատոլոգիական Կլինիկա

ՈՉ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՐԻՕԴՈՆՏՈԼՈԳԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸ

Օրերս տեղի ունեցավ “Ոչ վիրաբուժական պերիօդոնտոլոգիա” թեմայով հինգշաբաթյա դասընթացի առաջին գործնական դասը: ԱՄՆ-ից ժամանած բժիշկ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանը մասնակիցներին ներկայացրեց պերիօդոնտոլոգիական բուժման առաջին օգտագործման գործիքները, դրանց ճիշտ կիրառման  մեխանիզմները և բժիշկ-պացիենտ ճիշտ փոխհարաբերությունը: Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն տրվեց և յուրաքանչյուր հաջորդ գործնական դասընթացի ժամանակ տրվելու է ֆանտոմների վրա աշխատելու և այդ հմտությունները կիրառելու հնարավորություն:

Ստոմատոլոգ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանի առաջին դասախոսությունը

Սեպտեմբերի 1-ին «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում տեղի ունեցավ մեր աշխատանքային թիմի հատուկ հրավերով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից ժամանած ստոմատոլոգ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանի «Ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիա» թեմայով առաջին տեսական դասախոսությունը: Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ ատամների պահպանողական բուժման կարևորությանը, ընդգծեց  ատամնափառի և ատամնաքարերի կուտակման բացասական ազդեցությունը, որոնք նպաստում են ատամների ախտահարմանը և հանգեցնում հետագա բարդությունների, կիսվեց իր հայաստանյան…