Սեպտեմբերի 1-ին «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում տեղի ունեցավ մեր աշխատանքային թիմի հատուկ հրավերով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից ժամանած ստոմատոլոգ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանի «Ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիա» թեմայով առաջին տեսական դասախոսությունը:
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ ատամների պահպանողական բուժման կարևորությանը, ընդգծեց ատամնափառի և ատամնաքարերի կուտակման բացասական ազդեցությունը, որոնք նպաստում են ատամների ախտահարմանը և հանգեցնում հետագա բարդությունների, կիսվեց իր հայաստանյան և ամերիկյան բազմամյա փորձառությամբ, բերեց պրակտիկ օրինակներ, մասնակիցներին ներկայացրեց պարոդոնտալ հիվանդությունների առաջացման նախահիմքերը, ախտորոշման մեթոդները և կանխարգելիչ քայլերի հաջորդականությունը:
Բանախոսն անդրադարձավ նաև ստոմատոլոգների դիրքային ճիշտ կեցվածքին, դրա կարևորությանը և պարոդոնտոլոգիական սարքավորումների ճիշտ կիրառելիության հիմունքներին:
Այսպիսով, առաջին դասախոսության ողջ ընթացքում մասնակիցներին տրվեց պարոդոնտոլոգիայի վերաբերյալ բազային գիտելիքներ՝ նախապատրաստելով նրանց հետագա պրակտիկ աշխատանքներին:



