Հարգելի գործընկերներ,
Շուտով Հայաստանում կմեկնարկվի «Հայ Բժիշկների 5-րդ Միջազգային Բժշկական Համաժողովը» ( www.5imca.am ), որը կանցկացվի Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում ս/թ հուլիսի 4-6-ը:
Ստոմատոլոգիական համայնքը ուրբաթ՝ հուլիսի 5-ին ժամը 16:00-ին, Արարատ-2 սրահում հանդես կգա « ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ » խորագրով հատուկ նիստով: Նիստի նպատակն է համակողմանի անդրադարձ կատարել Հայաստանում ատամնաբուժության զարգացմանը՝ Հայաստանի բնակչությանն ավելի լավ, անվտանգ և բարելավված ատամնաբուժական ծառայություն ապահովելու համար, ինչպես նաև աջակցել ստոմատոլոգների և նրանց թիմի մասնագիտական աճին և զարգացմանը: 

Քննարկումները ներառելու են ստոմատոլոգիական ուսուցում, արտոնագրման (լիցենզավորման) խնդիրներ և կազմակերպված ատամնաբուժություն թեմաները:

Անչափ կարևոր է ստոմատոլոգների ներկա և ապագա սերունդների մասնակցությունն այս քննարկմանը`իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր կոլեգաներին, շահառու ձեռնարկությունների ներկայացուցիչներին և ընկերներին ներկա գտնվել և օգնել Հայաստանի և Արցախի ստոմատոլոգիական բուժսպասարկման ոլորտում իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ:

Մասնակցությունը « ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ » խորագրով հատուկ նիստին անվճար է:

 

Կիսվել՝