Այ-Էս-Դի ստոմատոլոգիական դպրոցի սաների այցը DaVinci ուսումնական կենտրոն (ՌԴ/ք.Ստավրոպոլ)

ISD ստոմատոլոգիական դպրոցի սաների այցը DaVinci ուսումնական կենտրոն (ՌԴ/ք.Ստավրոպոլ) և բժ. Կարեն Չավուշյանի-ի 3-օրյա դասընթացը Սույն թվականի փետրվարի 29-ից մարտի 2-ը Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողները մեկնեցին ՌԴ-ի ք. Ստավրոպոլ քաղաքում գտնվող ԴաՎինչի ստոմատոլոգիական ուսումնական կենտրոն՝ ձեռքի հմտության դասընթացների: Այն վարում էր կենտրոնի հիմնադիր Կարեն Չավուշյանը: Եռօրյա պրակտիկ դասընթացի շրջանակներում ուսանողները մանրամասն քննարկեցին և իրականացրեցին առջևի...

Ավարտվեց սոֆտ հմտությունների զարգացման ևս մեկ ցիկլ

Ավարտվեց սոֆտ հմտությունների զարգացման ևս մեկ ցիկլ Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցի թիմի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկեր Լարինա Բիչախչյանին ՝ շատ հետաքրքիր 3-օրյա դասընթացի համար: Այս օրերին տիկին Բիչախչյանը ներկայացրեց  հետևյալ թեմաները. – Ղեկավար եւ առաջնորդ – Արդյունավետ հաղորդակցություն – Անհատականության տեսակները և ինչպես դրանց վրա ազդել – Հուզական բանականությամբ առաջնորդություն – Փոփոխությունների կառավարում...

Սոֆտ հմտություններ, մեր աշխատանքի անբաժան մաս

Սոֆտ հմտություններ Բացի որակյալ ստոմատոլոգիական բուժում իրականացնելուց, ուրիշ ինչ հմտություններ են անհրաժեշտ, որպեսզի բուժման ավարտին բժիշկը և պացիենտը լինեն երջանիկ, պացիենտը չկաշկանդվի ստոմատոլոգին այցելելիս և այլն: Ս/թ փետրվարի 11-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում սկսվեց սոֆտ հմտությունների եռօրյա ցիկլը, որը վարում է միջազգային հավաստագրված բիզնես թրեյներ Լարինա Բիչախչյանը: Դասընթացի նպատակն է կատարելագործել առաջնորդության հմտությունները, կարևորել ղեկավար-առաջնորդի դերը,...

ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ “ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ”

Ախտորոշման և բուժման ինչպիսի մոտեցումներ և ինչ մեթոդներ են կիրառվում ժամանակակից օրթոդոնտիայում, ինչպես կարելի  կանխարգելել ատամների դիրքային խախտումները, դեկտեմբերի 19-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում ներկայացրեց բժիշկ-օրթոդոնտ Դավիթ Գրիգորյանը:  Հատուկ նախատեսված մոդելների վրա ուսանողներն իրենց ձեռքով իրականացրեցին մոլյարների ճիշտ դիրքի վերականգնում (uprighting) օրթոդոնտիկ իմպլանտանտների օգնությամբ և թույլ արտահայտված խճողման ուղղում կապաների օգնությամբ:

«ԱՅ ԷՍ ԴԻ Շաբաթ 2014» եռօրյա համաժողովը

«ԱՅ ԷՍ ԴԻ Շաբաթ 2014» եռօրյա համաժողովը 2014 թվականի, Սեպտեմբեր 12-14-ին, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ "Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան" նախագծի թիմի և գործընկերների կողմից կամակերպված "Այ-Էս-Դի Շաբաթ 2014" խորագրով ֆորումը: Ֆորումի գիտական մասի անցկացման համար հրավիրված էին մոտ մեկ տասնյակ դասախոսներ ՌԴ-ից  ( Վլադիմիր Ադիլխանյան, Կարեն Չավուշյան, Համլետ Մկրտչյան, Լևոն...