Արամ Դավիդյանի դասախոսությունը «Նորարար լուծումներ ստոմատոլոգիայում» ֆորումին

«Նորարար լուծումներ ստոմատոլոգիայում» ծրագրի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հերթական ֆորումը, որի ընթացքում երիտասարդ ստոմատոլոգները և ոլորտի փորձառու մասնագետները հնարավորություն ունեցան քննարկելու մի շարք հարցեր: Հանդիպման հիմնական թեման էր «Նորարարական մոտեցումները վերականգնողական և էսթետիկ պրոթեզավորման ընթացքում»: «Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում» ծրագրի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը նշում է, որ առաջիկայում նախատեսվում...

Ստոմատոլոգիական տուրիզմի դիսկուսիա

  «Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում» ծրագրի թիմի նախաձեռնությամբ հունվարի 15–ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի «Բոլ» սրահում տեղի ունեցավ «Նորարարական լուծումներ ստոմատոլոգիայում» ֆորումը: Գիտաժողովի հիմնական նպատակն էր մեկտեղել ոլորտում մեծ փորձառություն ունեցող և երիտասարդ ստոմատոլոգներին, ինչպես նաև ոլորտի այլ շահագրգիռների՝ միասին քննարկելու ոլորտում առկա խնդիրները և այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու համար:  Հիմնական շեշտը դրվեց ատամնաբուժական զբոսաշրջության...

«Միջազգային Բժշկական Տուրիզմի» ասոցիացիայի այցը Հայաստան

Բժշկական տուրիզմը, այլ ճյուղերի հետ միասին, Հայաստանի զարգացման  կարևոր գործոններից է և մեծ հեռանկար ունեցող ոլորտ: «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի աշխատանքային թիմը գործնական քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» և «Լուծումներ» նախագծերի թիմերի հատուկ հրավերով Հայաստան էին այցելել «Միջազգային Բժշկական Տուրիզմի» ասոցացիայի ներկայացուցիչները, ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոյի գլխավորությամբ: Հրավերի և այցի...

Ձեռքի հմտության դաս «Կոֆերդամի կիրառումը ստոմատոլոգիայում» խորագրով

Ձեռքի հմտության դաս «Կոֆերդամի կիրառումը ստոմատոլոգիայում» խորագրով 2013 թվականի փետրվարի 3-ին «Սպիտակ ամրոց» ստոմատոլոգիական կլինիկայում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ ստոմատոլոգների հետ: Այն նվիրված էր ատամնաբուժական պրակտիկայում շատ հարմարավետ միջոցի`կոֆֆերդամի օգտագործմանը: Դասըթացը վարեց «Սպիտակ ամրոց» բժշկուհի Նաիրա Հակոբյանը: Դասընթացը բաղկացախ էր երկու մասից`տեսական և գործնական: Մասնակիցներ հնարավորություն ունեցան մոդելների վրա ինքնուրույն աշխատելու:

Հանդիպում ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիայի վերաբերյալ

Հանդիպում ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիայի վերաբերյալ 2012 թ. Մայիսի 13-ին հանդիպում է տեղի ունեցել երիտասարդ ատամնաբույժների հետ: Այն նվիրված էր ոչ վիրաբուժական պերիոդոնտոլոգիային: Բժիշկ Նաիրա Հակոբյանը հեռացնում էր մոդել հիվանդի ատամների ատամնանստվածքները, իսկ հարևան բուժման սենյակում երիտասարդ մասնագետները հետևում էին այս գործընթացին` ատամնաբուժական աթոռի վրա տեղադրված երկու տեսախցիկների միջոցով: Այնուհետև մեր պրակտիկայում Ինեսսա Սաղեյանը դասախոսություն ներկայացրեց...

Հանդիպում Ինտեռնշիփի նախագծի դիմորդների հետ

Հանդիպում Ինտեռնշիփի նախագծի դիմորդների հետ 2012 թվականի սկիզբն էր: Սպիտակ Ամրոցի թիմով հերթական քննարկումների ժամանակ որոշեցինք երիտասարդ ստոմատոլոգների համար կազմակերպել Internship-ի հնարավորություն, որի ընթացքում նրանց կփոխանցենք այն գիտելիքները, որը մենք ձեռք ենք բերել այդ տարիներին մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մինչև մարտի 18-ը կոլեգաները լրացրեցին առցանց դիմում հայտերը: Երբ կարդում էինք դիմորդների լրացրած դիմում հայտերը, հասկանում...