ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ “ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ”

Դեկտեմբերի  13-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Կրասնոդարից Հայաստան ժամանած ստոմատոլոգ-օրթոպեդ Տիգրան Մնացականյանը: Վերջինս անդրադարձավ ժամանակակից ստոմատոլոգիայի մի շարք կարեւոր հարցերի, ներկայացրեց օրթոպեդիկ բուժման,  էսթետիկ արդյունքների եւ ճիշտ ֆոտոնկարահանման նրբությունները, ինչպես նաեւ կարեւորեց լաբորատորիաների հետ արդյունավետ համագործակցությունը: Դասախոսության ավարտին տեղի ունեցավ մասնագիտական քննարկում, որին մասնակցեցին նաեւ ուսանողները:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ (ՄԵՆԹՈՐԻՆԳ)

Դեկտեմբերի 4-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում մեկնարկվեց ուսանողների անհատական զարգացման դասընթացը, որը կվարի «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի ընդհանուր ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը: Դասընթացի նպատակն է օգնել ուսանողներին՝ սխեմատիկորեն պատկերելու իրենց կարիերայի կառուցման տեսլականը, զարգացման պլանը, որի վրա ուսանողները կաշխատեն նաև հաջորդ կիսամյակ: Կտրվեն օգտակար խորհուրդներ հանդիպող խոչընդոտների և դրանց հնարավոր լուծումների մասին:

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ “ՖՈՏՈՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ”

Դավիթ Հովհաննիսյանը նոյեմբերի 7-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում անցկացրեց ֆոտոնկարահանման դասընթաց-մաստեր կլասս: Ուսանողները ծանոթացան ատամնային ֆոտոնկարահանման անհրաժեշտ պարագաներին, օգտագործման տեխնիկային, լուսային անդրադարձման նրբություններին, որից հետո ֆանտոմների վրա իրականացրեցին դիրքային նկարահանումներ:

ՀԱՊԵՏ ՄՈՒԿՈՅԱՆ “ՀԱՅՄՈՐՅԱՆ ԽՈՌՈՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. ՈՍԿՐԱՅԻՆ ՊԼԱՍՏԻԿԱ”

Ս/թ հոկտեմբերի 9-ին Այ-Էս-Դի Դպրոցում տեղի ունեցավ սեմինար և ձեռքի հմտության դասընթաց իմպլանտոլոգիական միջամտություններին հաճախ զուգակցվող հայմորյան խոռոչներում իրականացվող ոսկրային պլաստիկաների (սինուս լիֆտինգ) վերաբերյալ: Դասընթացն անցկացրեց Մոսկվայից ժամանած վիրաբույժ-իմպլանտոլոգ, “Սերվանտես” բժշկական կենտրոնի հիմնադիր Հապետ Մուկոյանը: Վերջինս ուսանողների հետ կիսվեց իր փորձառության ընթացքում ձեռք բերած տեսական և պրակտիկ գիտելիքներով, ցուցադրեց տեսանյութեր հատուկ դեպքերի և հնարավոր լուծումների վերաբերյալ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՓՇԻՆ “ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ”

Ս/թ հոկտեմբերի 8-ին Այ-Էս-Դի Դպրոցում տեղի ունեցավ սոֆթ հմտությունների դասավանդման առաջին դասախոսությունը: Հաշվի առնելով տեղեկատվական դաշտում սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև այդ հարթակներում ճիշտ հաղորդակցում իրականացնելու կարևորությունը՝ Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողների հետ իր փորձառությամբ և օգտակար խորհուրդներով կիսվեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լափշինը: Վերջինս անդրադարձավ սոցիալական հարթակներում գործնական կապերի կառուցման, անձի ճիշտ և համակողմանի ներկայացման,...

« ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ » խորագրով հատուկ նիստ

Հարգելի գործընկերներ, Շուտով Հայաստանում կմեկնարկվի «Հայ Բժիշկների 5-րդ Միջազգային Բժշկական Համաժողովը» ( www.5imca.am ), որը կանցկացվի Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում ս/թ հուլիսի 4-6-ը: Ստոմատոլոգիական համայնքը ուրբաթ՝ հուլիսի 5-ին ժամը 16:00-ին, Արարատ-2 սրահում հանդես կգա « ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ » խորագրով հատուկ նիստով: Նիստի նպատակն է համակողմանի անդրադարձ կատարել Հայաստանում ատամնաբուժության զարգացմանը՝ Հայաստանի բնակչությանն ավելի լավ, անվտանգ և բարելավված ատամնաբուժական…

«Միջազգային Բժշկական Տուրիզմի» ասոցիացիայի այցը Հայաստան

Բժշկական տուրիզմը, այլ ճյուղերի հետ միասին, Հայաստանի զարգացման  կարևոր գործոններից է և մեծ հեռանկար ունեցող ոլորտ: «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի աշխատանքային թիմը գործնական քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» և «Լուծումներ» նախագծերի թիմերի հատուկ հրավերով Հայաստան էին այցելել «Միջազգային Բժշկական Տուրիզմի» ասոցացիայի ներկայացուցիչները, ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոյի գլխավորությամբ: Հրավերի և այցի...