Ինչպես 3 բուժայցի ընթացքում պատրաստել ամուր ֆիքսվող, ֆունկցիոնալ և գեղեցիկ շարժական պրոթեզներ  

Ինչպես 3 բուժայցի ընթացքում պատրաստել ամուր ֆիքսվող, ֆունկցիոնալ և գեղեցիկ շարժական պրոթեզներ Սույն թվականի մարտի 10-ին և 12-ին Այ-Էս-Դի ստոմատոլոգիական դպրոցում տեղի ունեցավ հերթական երկօրյա դասընթացը: Դասընթացը վարեց օրթոպեդ ստոմատոլոգ Առաքել Թորոսյանը: Դասընթացի թեման վերաբերվում էր շարժական թիթեղային պրոթեզների պատրաստմանը: Այս պրոթեզավորման արդյունքից շատ է կախված հատկապես միջինից բարձր տարիքի պացիենտների կյանքի որակը: Առաջին օրը...

Այ-Էս-Դի ստոմատոլոգիական դպրոցի սաների այցը DaVinci ուսումնական կենտրոն (ՌԴ/ք.Ստավրոպոլ)

ISD ստոմատոլոգիական դպրոցի սաների այցը DaVinci ուսումնական կենտրոն (ՌԴ/ք.Ստավրոպոլ) և բժ. Կարեն Չավուշյանի-ի 3-օրյա դասընթացը Սույն թվականի փետրվարի 29-ից մարտի 2-ը Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողները մեկնեցին ՌԴ-ի ք. Ստավրոպոլ քաղաքում գտնվող ԴաՎինչի ստոմատոլոգիական ուսումնական կենտրոն՝ ձեռքի հմտության դասընթացների: Այն վարում էր կենտրոնի հիմնադիր Կարեն Չավուշյանը: Եռօրյա պրակտիկ դասընթացի շրջանակներում ուսանողները մանրամասն քննարկեցին և իրականացրեցին առջևի...

Ուղղակի մեթոդով վերականգնումները ստոմատոլոգիայում – դաս երկրորդ

Ֆրոնտալ ատամների բազմաշերտ վերականգնումները Ինչով է պայմանավորված վերականգնված ատամի աննկատությունը բերանի խոռոչում: Ինչպես որոշել ատամի գույնը: 21-րդ դարում շատ կարևոր և պարտադիր է ստանալ էսթետիկ ռեստավրացիաներ: Սույն թվականի փետրվարի 19-ին բժիշկ ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը ներկայացրեց կտրիչների ռեստավրացիաների մասին դասախոսություն և ձեռքի հմտության դաս: Քննարկվեց ատամի վերականգման ժամանակ ռեստավրացիոն նյութերի շերտերի, գույնի, ատամների անհատական առանձնահատկությունների վերաբերյալ...

Ավարտվեց սոֆտ հմտությունների զարգացման ևս մեկ ցիկլ

Ավարտվեց սոֆտ հմտությունների զարգացման ևս մեկ ցիկլ Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցի թիմի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկեր Լարինա Բիչախչյանին ՝ շատ հետաքրքիր 3-օրյա դասընթացի համար: Այս օրերին տիկին Բիչախչյանը ներկայացրեց  հետևյալ թեմաները. – Ղեկավար եւ առաջնորդ – Արդյունավետ հաղորդակցություն – Անհատականության տեսակները և ինչպես դրանց վրա ազդել – Հուզական բանականությամբ առաջնորդություն – Փոփոխությունների կառավարում...

Սոֆտ հմտություններ, մեր աշխատանքի անբաժան մաս

Սոֆտ հմտություններ Բացի որակյալ ստոմատոլոգիական բուժում իրականացնելուց, ուրիշ ինչ հմտություններ են անհրաժեշտ, որպեսզի բուժման ավարտին բժիշկը և պացիենտը լինեն երջանիկ, պացիենտը չկաշկանդվի ստոմատոլոգին այցելելիս և այլն: Ս/թ փետրվարի 11-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում սկսվեց սոֆտ հմտությունների եռօրյա ցիկլը, որը վարում է միջազգային հավաստագրված բիզնես թրեյներ Լարինա Բիչախչյանը: Դասընթացի նպատակն է կատարելագործել առաջնորդության հմտությունները, կարևորել ղեկավար-առաջնորդի դերը,...

Ուղղակի մեթոդով վերականգնումները ստոմատոլոգիայում – դաս առաջին

Առաջին և երկրորդ դասի խոռոչների ուղղակի մեթոդով վերականգնումները ստոմատոլոգիայում Սույն թվականի փետրվարի 6-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում տեղի ունեցավ այս տարվա առաջին ձեռքի հմտության դասընթացը: Դասընթացը վարեց ընդհանուր ստոմատոլոգ Դավիթ Հովհաննիսյանը: Դասընթացի թեման էր առաջին և երկրորդ դասի կարիոզ խոռոչների վերականգումը: Ատամների կարիեսի որակյալ բուժման և հատկապես միջատամնային տարածությունների որակյալ վերականգման շնորհիվ պացիենտների բերանի խոռոչի առողջական...

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ “ՄԵՐ ՍՈՖԹ” ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 26-ին  Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցի ուսանողները ճանաչողական այց ունեցան «Մեր Սոֆթ» ընկերություն: Աշխատանքային թիմն ուսանողներին ներկայացրեց ատամնաբուժական կլինիկաների կառավարման ավտոմատացված համակարգի ծրագրային փաթեթը (MS Dentistry): Հանդիպման նպատակն էր ինֆորմացնել ուսանողներին ոլորտում առկա ծրագրային  հնարավորությունների մասին և հնարավորություն տալ ուսանող-ստոմատոլոգներին  առավել արդյունավետ դարձնել իրենց մասնագիտական գործունեությունը: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր «Մեր Սոֆթ» ընկերությանը՝ ուսանողներին կառավարման ծրագրի...

ՀՐԱՆՏ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ “ԱՐՏԻԿՈՒԼՅԱՏՈՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ”

Ս/թ դեկտեմբերի 24-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ օրթոդոնտ, բժշկական գիտությունների դոկտոր Հրանտ Տեր-Պողոսյանը: Դասախոսն անդրադարձավ ստոմատոլոգիայում որակյալ բուժման և երկարատև արդյունքի տեսանկյունից  ամենակարևոր թեմաներից մեկին՝ ատամնաշարի օկլյուզիայի կարգավորմանը: Քննարկվեցին վերին և ստորին ծնոտների փոխհարաբերության ձևերը, հոդափոխանակիչի օգտագործման անհրաժեշտությունը և կիրառման տեխնիկան, չօգտագործելու բարդությունները,դիմային աղեղի նշանակությունը և օգտագործման նրբությունները, քունքստործնոտային հոդին վերաբերող մի շարք...

ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ “ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ”

Ախտորոշման և բուժման ինչպիսի մոտեցումներ և ինչ մեթոդներ են կիրառվում ժամանակակից օրթոդոնտիայում, ինչպես կարելի  կանխարգելել ատամների դիրքային խախտումները, դեկտեմբերի 19-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում ներկայացրեց բժիշկ-օրթոդոնտ Դավիթ Գրիգորյանը:  Հատուկ նախատեսված մոդելների վրա ուսանողներն իրենց ձեռքով իրականացրեցին մոլյարների ճիշտ դիրքի վերականգնում (uprighting) օրթոդոնտիկ իմպլանտանտների օգնությամբ և թույլ արտահայտված խճողման ուղղում կապաների օգնությամբ:

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ինչպե՞ս գաղափարը դարձնել նախագիծ, ի՞նչ գիտելիքներ և հարակից հմտություններ են անհրաժեշտ սեփական նախագիծը ճիշտ ներկայացնելու և կառավարելու համար: Այս և մի շարք այլ հարցերի անդրադարձավ նախագծերի կառավարման մասնագետ Միհրան Մինասյանը դեկտեմբերի 17-ին Այ-Էս-Դի Դպրոցում տեղի ունեցած իր դասախոսության ժամանակ: Ուսանողները կիսվեցին իրենց ապագա ծրագրերով:

ԼՈԻՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ

Օրեր առաջ տեղի ունեցավ մասնագիտական անգլերենի ամփոփիչ դասընթացը: Մեկուկես ամսվա ընթացքում ուսանողները սովորեցին բժիշկ-պացիենտ անգլերեն կոմունիկացիայի մի շարք կարևոր հիմնահարցեր՝ պացիենտի ադմինիստրատիվ հաղորդակցումից մինչև բերանի խոռոչի պահպանողական խնամք և տարբեր բուժական միջամտություններ: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում անգլերենի մասնագետ Լուսինե Ստեփանյանին:

ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ “ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ”

Դեկտեմբերի  13-ին Այ-Էս-Դի Ստոմատոլոգիական Դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Կրասնոդարից Հայաստան ժամանած ստոմատոլոգ-օրթոպեդ Տիգրան Մնացականյանը: Վերջինս անդրադարձավ ժամանակակից ստոմատոլոգիայի մի շարք կարեւոր հարցերի, ներկայացրեց օրթոպեդիկ բուժման,  էսթետիկ արդյունքների եւ ճիշտ ֆոտոնկարահանման նրբությունները, ինչպես նաեւ կարեւորեց լաբորատորիաների հետ արդյունավետ համագործակցությունը: Դասախոսության ավարտին տեղի ունեցավ մասնագիտական քննարկում, որին մասնակցեցին նաեւ ուսանողները: